Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը
15.09.2020 | 12:59

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, մեկնաբանելով փաստը, որ Ռուսաստանն առաջինն Է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, հայտարարել Է, որ ԱՀԿ-ի փորձագետներից սպասում Է հնարավոր պատվաստանյութերի եւ հետագա հանձնարարականների գնահատական:

«COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ որոշումը պետք Է ընդունվի բժշկական ոլորտի պրոֆեսիոնալների, այդ թվում՝ ԱՀԿ-ի աշխատակիցների կողմից: Եվ ես սպասում եմ, որ նրանք հնարավոր պատվաստանյութերը կուսումնասիրեն հարկ եղած ուշադրությամբ եւ, ելնելով դրանից, հանձնարարականներ կտան», ասել Է
Գուտերեշը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում:

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ