«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զոհրաբ Մնացականյանը և Արաբական լիգայի ղեկավարը քննարկել են զարգացումները Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում

Զոհրաբ Մնացականյանը և Արաբական լիգայի ղեկավարը քննարկել են զարգացումները Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում
15.09.2020 | 21:38

Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում զարգացումներին են անդրադարձել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը Կահիրեում հանդիպման ժամանակ: Երկուստեք մտահոգություն հայտնվեց այդ տարածաշրջաններում սադրիչ գործողությունների և կայունության ու անվտանգության խաթարմանն ուղղված գործելակերպի դրսևորումների առնչությամբ, շեշտվեց տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմանն ու ամրապնդմանը միտված միջազգային հանրության միասնական քայլերի կարևորությունը: ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը: Անդրադարձ է կատարվել պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Լիբանանի և Սիրիայի հումանիտար խնդիրների կարգավորման ջանքերը: Նա նշել է, որ այս հանդիպումը լավ առիթ է՝ վերարժևորելու Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի համագործակցությունը և ուրվագծելու ընդլայնման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է հայկական համայնքների դերը Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների ամրապնդման գործում:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ