Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասը հանեց կալանքից

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասը հանեց կալանքից
15.09.2020 | 21:39

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում մասնակի բավարարեց 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը և նրա գույքի մի մասը հանեց կալանքից։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դռնփակ նիստում կայացված որոշումից այլ մանրամասներ չհաղորդեց և դեռևս չի հրապարակվում, թե երկրորդ նախագահին պատկանող գույքի որ մասն է հանվել կալանքից։ Փաստաբանը շեշտել է, որ արգելանքը դրվել է` հաշվի չառնելով՝ երկրորդ նախագահն ունի բաժնետոմսեր, արժեթղթեր. «Քննիչը, առանց խորանալու, թե պարոն Քոչարյանը ինչ գույք ունի, այդ գույքից որ մասն է անհրաժեշտ կալանքի տակ դնել, կամ անհրաժեշտ չի, ընդհանուր վերցրել է և ասել է` բոլոր էս տվյալներով գույք եթե կհայտնաբերվի, գույքը պետք է կալանքի տակ դրվի: Էական չի, որ էս ամեն ինչից մենակ գույք և բանկային հաշիվներ կարող են լինել: Դատարանը պետք է էս ամբողջը վերացնի, որովհետև, օրինակ, եթե պարոն Քոչարյանը վաղը ձեռք բերեց որևիցե արժեթուղթ, այդ որոշման ուժով մենք ունենալու ենք խնդիրներ»:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ