«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո
15.09.2020 | 21:46

Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994-ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին:

«Սակայն, Բաքուն միշտ խուսափում է դրանից: Լավ կանեին՝ ընդունեին: Հիմա առաջնայինը լարվածության թուլացումն է: Այն ամենակարևորն է», - EFE-ին հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա քննադատեց Ադրբեջանի դիրքորոշումը, որը կարծես թե Հայաստանին է «լավություն» անում` ռազմական գործողություններ չվերսկսելով: «Եվ այդ պատճառով մենք պետք է զիջումների գնանք բանակցություններում: Հակառակ դեպքում՝ պատերազմ կլինի: Մենք մերժել ենք այդ դիրքորոշումը: Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո», - ասաց նա: Նրա կարծիքով՝ խաղաղ բանակցությունների վերսկսումը ոչ միայն «հնարավոր» է, այլև՝ «անհրաժեշտ»: «Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակելու դրանք հնարավորինս շուտ», - ասաց նա և հիշեցրեց, որ վերջին շփումը եղել է հունվարին, այնուհետև գործընթացն ընդհատվել է COVID19-ի պատճառով:


Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը պնդում է, որ պետք է լինի «լուծում»՝ «ընդունելի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ժողովուրդների համար: «Չի կարող լինել լուծման այնպիսի տարբերակ, որը կլինի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հաշվին», - նշեց Զոհրաբ Մնացականյանը: Հայաստանն ունի երկու առաջնայնություն՝ Լեռնային Ղարաբաղի՝ «առանց սահմանափակումների» ինքնորոշման իրավունքի ճանաչում և անվտանգության համաձայնագրեր, որոնք կկանխարգելեն ռազմական գործողությունների վերսկսումը: «Մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և էքզիստենցիալ անվտանգությունն է: Բայց անվտանգությունը մի հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ մեկ այլ հարց», - շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը: Նա պաշտպանեց խաղաղ գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը, քանի որ նրանք իրենց ժողովրդից մանդատ են ստացել՝ բանակցելու համար:

Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ