Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը Եվրոպա է, Ռուսաստանը մեր դաշնակիցն է

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը Եվրոպա է, Ռուսաստանը մեր դաշնակիցն է
15.09.2020 | 21:48

«Հայաստանը Եվրոպա է, միևույն ժամանակ` Ռուսաստանը մեր դաշնակիցն է», - EFE-ին հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, նա ընդունել է, որ այդ հավասարակշռությունը շատ բարդ է ցանկացած երկրի համար, սակայն կենսական է Հայաստանի՝ Ադրբեջանին դիմակայող և Թուրքիայի հետ թշնամություն ունեցող երկրի անվտանգությունն ապահովելու համար:

«Ասում են, որ մենք միաժամանակ երկու նժույգ ենք վարում: Ոչ: Մենք վարում ենք մեկ նժույգ՝ Հայաստանի նժույգը», - վստահեցրել է նախարարը տեսակոնֆերանսի միջոցով տրված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առանցքն է՝ չկառուցել մի գործընկերոջ հետ հարաբերությունները մյուսի հաշվին, այդ «անպատասխանատու» գործունեությունը միայն կավելացնի «անկայունությունը» տարածաշրջանում: «Մենք շատ կարևոր, դաշնակցային, բազմաթիվ ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ», - նշել է նա և հիշատակել անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը ռազմաբազա ունի կովկասյան այս երկրի տարածքում:


Նախարար Մնացականյանը նաև շեշտել է, որ Երևանն ունի յուրահատուկ հարաբերություններ ԵՄ անդամ երկրների հետ՝ Ֆրանսիայից մինչև Հունաստան, իսկ Բրյուսելը նպաստում է ժողովրդավարական արժեքների և իրավական պետության զարգացմանը մի երկրում, որտեղ 2018-ին տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն:
«ԵՄ-ն չափազանց կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունը ներառում է առևտրատնտեսական, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտները», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Զոհրաբ Մնացականյանը պնդել է, որ «Հայաստանը Եվրոպայի մաս է» կամ, ավելի առանձնահատուկ կերպով ասած՝ «Եվրոպայի արևելյան ճակատը»: «Ոմանք դա ընկալում են որպես հակասություն: Իհարկե, դա շատ դժվար հավասարակշռություն է: Ինչպե՞ս գտնել այդ հավասարակշռությունը: Սակայն դա բխում է Հայաստանի շահերից», - վստահեցրել է նա:

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ