Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ հարցի ռազմական լուծումը նշանակում է պատերազմ տարածաշրջանում

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ հարցի ռազմական լուծումը նշանակում է պատերազմ տարածաշրջանում
15.09.2020 | 21:49

Ռազմական լուծման տարբերակը նշանակում է բախում և պատերազմ տարածաշրջանում, տոտալ ապակայունություն: Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Ադրբեջանի հետ լարվածությունը չի նվազում, EFE-ին հարցազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա «շատ վտանգավոր» որակեց հուլիսի կեսերին կատարվածը, երբ երկու երկրների սահմանին՝ Տավուշի մարզում, տեղի ունեցան ռազմական գործողություններ, որոնց ընթացքում զոհվեցին շուրջ 20 զինծառայողներ և քաղաքացիական անձինք: «Թիրախավորում էին ոչ միայն մեր դիրքերը, այլև՝ քաղաքացիական բնակչությանը: Չորս օրերի ընթացքում հետ էինք մղում գրոհները և սանձում ագրեսիան», - հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:
Նա կարծում է, որ գրոհների շարժառիթն իր բնակչության շրջանում «հակահայկական ոգին» սերմանելու և «ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու»՝ Ադրբեջանի ղեկավարության ցանկությունն է: «Գուցե փորձարկում էին մեր զինված ուժերի պաշտպանությունն այդ դիրքերում: Մենք շահագրգիռ չենք, որ լինի ռազմական էսկալացիա», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը: Նա հավաստիացնում է, որ ՀՀ կառավարությունը միշտ «շատ հստակ» է եղել: «Չկա խնդրի ռազմական լուծում: Ռազմական լուծման տարբերակը նշանակում է բախում և պատերազմ տարածաշրջանում, տոտալ ապակայունություն: Եվ դա տարբերակ չէ», - վստահեցնում է Զոհրաբ Մնացականյանը և ընդգծում, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն ունեն պաշտպանվելու «բավարար կարողություն»:


«Համավարակի ընթացքում բոլորս, նաև՝ Լեռնային Ղարաբաղը, պահպանել ենք հրադադարը: Ադրբեջանը չարեց դա: Հայաստանը շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը: Հայաստանն ունի պաշտպանվելու և Ադրբեջանին հակադարձելու բավարար կարողություններ», - վստահեցրեց ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ