Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ի վրա իրանական ցանկացած հարձակման կհաջորդի զանգվածային պատասխան

Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ի վրա իրանական ցանկացած հարձակման կհաջորդի զանգվածային պատասխան
15.09.2020 | 21:50

«Իրանի կողմից ցանկացած որևէ հարձակում ԱՄՆ-ի վրա կդիմավորվի Իրանի դեմ հարձակմամբ, որը մասշտաբով 1000 անգամ ավելի մեծ կլինի», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում:

Նա նշել է, որ ըստ ԶԼՄ-ների՝ Իրանը «կարող է սպանություն կամ այլ հարձակում նախապատրաստել ԱՄՆ-ի դեմ՝ որպես պատասխան ահաբեկիչ առաջնորդ Սուլեյմանիի սպանության»: Թրամփն ընդգծել է, որ Սուլեյմանիի վերացումը տարիների ընթացքում «ամերիկացի զինվորականների սպանությանը և տառապանքներին» հասցված պատասխանն է:

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ