ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ԵՄ- Թուրքիայի հարաբերությունները բեկումնային պահ են ապրում

ԵՄ- Թուրքիայի հարաբերությունները բեկումնային պահ են ապրում
15.09.2020 | 21:51

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները բեկումնային պահ են ապրում: Նա Անկարային կոչ է արել հրաժարվել Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի հետ առճակատումից և մտածել իր տարածքում մարդկանց իրավունքների պաշտպանության մասին: «ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են շրջադարձային փուլում, որը կարող է առաջիկա օրերին տեղի ունենալիք իրադարձություններից կախված այս կամ այն սցենարով զարգանալ»,- Եվրախորհրդարանում հայտարարել է Բորելը:

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ