Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստան. վիրավորանքի և զրպարտության օրենսդրական նախաձեռնությունը սպառնում է խոսքի ազատությանը

Հայաստան. վիրավորանքի և զրպարտության օրենսդրական նախաձեռնությունը սպառնում է խոսքի ազատությանը
16.09.2020 | 12:16

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ պատգամավորը ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ օրենսդրական մի նախաձեռնություն, որի նպատակն է՝ ավելացնել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը:


Այսպիսով, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ: Առաջարկի նպատակն է՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի համար փոխհատուցման չափն ավելացնել ու 1 միլիոն ՀՀ դրամից՝ 5 միլիոն (մոտ 9000 եվրո), իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն ՀՀ դրամից՝ 10 միլիոն (մոտ 18000 եվրո) դարձնել:
Այս անորոշ սահմանումը հնարավորություն է տալիս շահարկել վիրավորանքի կամ զրպարտության մեղադրանքը քաղաքական նպատակներով՝ լռեցնելու համար իշխանություններին քննադատող լրագրողներին կամ այլ անձանց:
Հայաստանի ժուռնալիստների միությունն (ՀԺՄ) իր հայտարարության մեջ մասնավորապես նշում է, որ այս նախաձեռնությունը գործող իշխանությունների այն հերթական գործիքն է, որը կրկին միտված է սահմանափակելու ազատ խոսքն ընդհանրապես և մամուլի ազատությունը՝ մասնավորապես։


«Հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` դատապարտում է ցանկացած նման նախաձեռնություն, ներառյալ՝ Ալեն Սիմոնյանի այսօր առաջարկած Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու նախագիծը, և կոչ է անում այն Ազգային ժողովի օրակարգ չմտցնել»,- ասված է ՀԺՄ հայտարարության մեջ:
Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները (IFJ և EFJ) միանում են իրենց գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միությանը (ՀԺՄ)՝ կոչ անելով Խորհրդարանին չընդունել օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը:

News.am կայքի համաձայն՝ Սիմոնյանը մինչ այժմ վիրավորանքի և զրպարտության 6 հայց է ներկայացրել դատարան և վստահ է, որ այս նախագիծը կխոչընդոտի վիրավորանքի և կեղծ լուրերի տարածմանը:
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն» (ACPIS) ՀԿ-ի ծրագիր «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կարծիքով՝ «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունները ՀՀ օրենսգրքում հստակ սահմանված չեն:

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ