Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նավալնին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել

Նավալնին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել
17.09.2020 | 21:37

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որ Բեռլինի «Շարիտե» կլինիկայում ապաքինվում է «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումից հետո, առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ տեղեկանում ենք ամերիկյան Ռաթգերս համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևի ֆեյսբուքյան էջից: «Ճանաչված համալսարաններից Ռուսաստանով զբաղվող մի շարք պրոֆեսորներ Նավալնիին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի»,-գրել է պրոֆեսոր Երոֆեևը:


Նրա խոսքերով` գաղափարին աջակցող գիտնականների մեջ կան այնպիսիք, որ նախկինում բացասական վերաբերմունք ունեին Նավալնիի գործունեության նկատմամբ, բայց փոխել են իրենց կարծիքը: Երոֆեևը բացատրել է, որ համապատասխան պրոֆիլի ցանկացած պրոֆեսոր կարող է դիմել Նոբելյան մրցանակի առաջադրման համար:

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ