Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԿԳՄՍ նախարարը Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում

ԿԳՄՍ նախարարը Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում
17.09.2020 | 21:49

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասացին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Նախարարը նման ձևաչափով հանդիպում չի նախատեսում»,- ասացին նախարարությունից:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ