Մեր ան­կա­խու­թ­յան եր­կու­շաբ­թին

Մեր ան­կա­խու­թ­յան եր­կու­շաբ­թին
18.09.2020 | 00:13

Ե­րեք օ­րից Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում տոն է՝ ան­կա­խու­թյան օ­րը: Յու­րա­քան­չյուր պե­տու­թյան անձ­նագ­րի ա­մե­նա­կարևոր օ­րը մենք, սա­կայն, եր­բեք չենք նշել լիա­սիրտ ու հա­մե­րաշխ: ՈՒ 2020-ի կո­րո­նա­տա­րում հա­զիվ թե այդ օ­րը հա­մախմ­բի Հա­յաս­տա­նի եր­րորդ հան­րա­պե­տու­թյան 4 նա­խա­գահ­նե­րին ու վար­չա­պե­տին, հա­զիվ թե մար­դիկ դուրս գան փո­ղոց՝ քյա­բաբ-խո­րո­վա­ծի, ինչ­պես «Քա­ղա­քա­ցու օրն» էր: Եվ պատ­ճա­ռը, հար­կավ, կո­րո­նա­վի­րու­սը չէ:
Պատ­ճա­ռը նաև մեր պատ­մու­թյու­նը չէ՝ իբր մի քա­նի հա­րյու­րա­մյակ պե­տա­կա­նու­թյուն չենք ու­նե­ցել ու հետ ենք սո­վո­րել պե­տու­թյուն-քա­ղա­քա­ցի հա­րա­բե­րու­թյուն­նե­րից, պատ­րաստ չենք պե­տա­կա­նու­թյուն հար­գել ու սի­րել: Միան­գա­մայն հա­կա­ռա­կը՝ այս­պի­սին ենք ե­ղել, որ մեր ար­քա­յա­կան դի­նաս­տիա­նե­րը ի­րենց վախ­ճա­նը գտել են օ­տար­նե­րի ձեռ­քով, ու մեր վեր­ջին ար­քան՝ Լևոն Վե­ցե­րոր­դը, Ֆրան­սիա­յում է հանգ­չում:


Փաս­տա­ցի՝ մեզ հա­մախմ­բում է միայն ար­տա­քին վտան­գը, մեզ թշ­նա­մի է պետք, որ մեզ հայ զգանք ու հաղ­թող զգանք: ՈՒ ա­ռա­ջին ան­գամ չէ, որ մենք սկ­սել ենք հնա­րել «թշ­նա­մի­ներ» մեր ներ­սում, որ մեզ լիար­ժեք զգանք մեր իշ­խա­նու­թյան ու մեր ընդ­դի­մու­թյան մեջ: Եվ միայն մենք չենք այս­պի­սին: Բայց ժա­մա­նակն է փոխ­վե­լու: Ո­րով­հետև թշ­նա­մու հաշ­վին ի­րեն լիար­ժեք մարդ ու քա­ղա­քա­ցի հա­մա­րո­ղը պար­զա­պես խոս­տո­վա­նում է իր ան­լիար­ժե­քու­թյունն ու չկա­յա­ցա­ծու­թյու­նը, բար­դույթ­նե­րի իր հա­մա­կար­գը, որ­տեղ ա­ռանց­քում վախն ու ան­կա­րո­ղու­թյունն են, «Բա­ժա­նիր, որ տի­րես»-ը: Իսկ 21-րդ դա­րում հա­ջո­ղու­թյան հաս­նում են այն ազ­գե­րը, որ ի­րենց աստ­վա­ծա­տուր կեն­սա­կան է­ներ­գիան սպա­ռում են ոչ թե բար­դույթ­նե­րի սպա­սարկ­ման, այլ նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­ման վրա:
Ցա­վա­լի է, բայց փաստ, որ մենք չու­նենք հա­մազ­գա­յին նպա­տակ ու չու­նենք հա­մազ­գա­յին ար­ժե­հա­մա­կարգ, որ կըն­դու­ներ ե­թե ոչ 100, գո­նե հան­րու­թյան 50+1 տո­կո­սը, ու դա է մեր տարտ­ղն­վա­ծու­թյան, մեր «Ե­ղունգ ու­նես, գլուխդ քո­րի» կամ «Որ­տեղ հաց՝ էն­տեղ կաց» սկզ­բուն­քով ապ­րե­լու պատ­ճա­ռը:


Հա­յաս­տա­նի եր­րորդ հան­րա­պե­տու­թյան ոչ մի իշ­խա­նու­թյուն մինչև այ­սօր իր ա­ռաջ խն­դիր չի դրել հա­յե­րիս ի­րա­կան հա­մախմ­բու­մը, կո­չեր ու կար­գա­խոս­ներ, ու­ղերձ­ներ ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ ե­ղել են որ­քան ա­սես, բայց չի դր­վել հա­մազ­գա­յին խն­դիր, ո­րի լու­ծու­մը մեզ ան­վե­րա­պահ միա­վո­րեր: Մենք չենք ու­նե­ցել ու չու­նենք մեր Չի­նա­կան պա­րիս­պը, ու մենք չենք դառ­նա ի­րա­պես ան­կախ պե­տու­թյուն, քա­նի չենք հաս­կա­ցել մեր մե­ծա­մաս­նու­թյան մեջ, որ ան­կա­խու­թյու­նը ապ­րիո­րի հաս­կա­ցու­թյուն չէ, մտա­ծո­ղու­թյան ո­րակ է ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­կար­դակ:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Շնոր­հա­վո­րում եմ բո­լոր նրանց, ում հա­մար ան­կա­խու­թյու­նը կեն­սաձև է, նրանց, որ ի­րենց ան­կա­խու­թյու­նը ո­րո­նում են կեն­ցա­ղա­յին հար­ցե­րի լուծ­ման մեջ: ՈՒ նաև նրանց, որ չեն ու­զում ան­կախ լի­նել, հե­րիք է, որ կուշտ են: Մար­դիկ տար­բեր են, ան­կա­խու­թյու­նը մեկն է ու միա­կը:

Դիտվել է՝ 3404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ