«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Փա­շի­ն­յան-Ծա­ռու­կ­յան հա­կա­մար­տու­թ­յու­նը կանգ չի առ­նի

Փա­շի­ն­յան-Ծա­ռու­կ­յան հա­կա­մար­տու­թ­յու­նը կանգ չի առ­նի
18.09.2020 | 00:31

Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ ի ա­ջակ­ցու­թյուն կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի Facebook-ի գրա­ռու­մը, որն ուղ­ղա­կիո­րեն ուղղ­ված էր «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին և նրա «մութ ան­ցյա­լին», վեր­ջի­նը չի լի­նի: Իշ­խա­նու­թյուն­նե­րը, որ սե­փա­կան թի­մակ­ցին ա­տամ­նե­րով պա­հե­լու սր­բա­զան եր­դում են տվել մեկ­մե­կու, ի­րենց հաս­ցեին թթու­խոսք ա­սո­ղի ոչ միայն պո­չը տրո­րե­լու, այլև անձ­նա­կան տա­րածք մտ­նե­լու, «սպի­տա­կե­ղե­նը» քչ­փո­րե­լու և այն հան­րայ­նաց­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն են որ­դեգ­րել:

«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը հաս­տա­տեց` ա­յո, դեպ­քեր կան, երբ վի­րա­վո­րան­քին վի­րա­վո­րան­քով պետք է պա­տաս­խա­նել: «Ի՞նչ ա­սել է՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ան­հա­րիր բա­ռա­պա­շար է կի­րա­ռել, հետևա­բար չենք մաս­նակ­ցում նիս­տե­րին: Է, մի՛ մաս­նակ­ցեք, որ այդ­պես լի­ներ, ա­պա ա­մեն ան­գամ ԲՀԿ-ի «ԱԳԿՃԿԼԳԲՏ», «ե­րեք­տա­ռա­նոց» ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից հե­տո պետք է լքեինք նիս­տե­րի դահ­լիճն ու բոյ­կո­տեինք նիս­տը: Ե­թե ընդ­դի­մու­թյուն են, ու­րեմն կա­րող են ա­զա­տո­րեն ստել ու հե­րյու­րանք տա­րա­ծել, հա՞»,- նշեց պատ­գա­մա­վո­րը:

Իմ­քայ­լա­կանն ըն­դգ­ծեց նաև՝ բո­լոր նրանք, ով­քեր վար­կա­բե­կում են Նի­կոլ Փա­շի­նյա­նի ըն­տա­նի­քին, նրա դուստ­րե­րի մա­սին վի­րա­վո­րա­կան գրա­ռում­ներ ա­նում, մի պահ թող հի­շեն, որ ի­րենք էլ ան­ցյալ ու­նեն:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ