«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Շռն­դա­լից ծա­փեր՝ ի ա­ջակ­ցու­թ­յուն սե­փա­կան թի­մին քա­մահ­րող նա­խա­րա­րի

Շռն­դա­լից ծա­փեր՝ ի ա­ջակ­ցու­թ­յուն սե­փա­կան թի­մին քա­մահ­րող նա­խա­րա­րի
18.09.2020 | 00:47

«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան՝ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու գոր­ծըն­թա­ցի ժա­մա­նակ խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան՝ «Իմ քայ­լի» ար­ձա­գանքն ու պահ­ված­քը, Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­սած, եղ­կե­լի էր: Իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րը, որ ի­րենց հռ­չա­կել են սի­րո և հան­դու­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տի տա­րա­ծող­ներ ու քա­րո­զի­չեր, չեն հաշտ­վում են ցան­կա­ցած քն­նա­դա­տու­թյան հետ: Թուր ու թվան­քով են ըն­դու­նում թե՛ լրագ­րող­նե­րի՝ ի­րենց քիմ­քին ոչ հա­րիր հար­ցերն ու դի­տար­կում­նե­րը, թե՛ ընդ­դի­մա­դիր­նե­րի քն­նա­դա­տա­կան խոս­քը և թե՛ այն խոս­քը, որ ձոն չէ ժո­ղովր­դին «կոր­ծա­նու­մից փր­կած» իշ­խա­նու­թյա­նը: Բո­լո­րո­վին գաղտ­նիք չէ, որ Ազ­գա­յին ժո­ղո­վի կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի, ե­րի­տա­սար­դու­թյան և սփյուռ­քի հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի, ինչ­պես նաև հանձ­նա­ժո­ղո­վի իշ­խա­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ուԿԳՄՍ սու­պեր­նա­խա­րա­րի ջրե­րը մի առ­վով չեն հո­սում: Ան­զեն աչ­քով նկա­տե­լի է, որ հանձ­նա­ժո­ղովն ու նա­խա­րա­րու­թյու­նը մի­մյան­ցից «բե­խա­բար» են: Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մխի­թար Հայ­րա­պե­տյանն ու նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը փոր­ձում են չանդ­րա­դառ­նալ մեկ­մե­կու աշ­խա­տան­քին, որ նե­րիշ­խա­նա­կան տա­րան­ջա­տումն ի ցույց չդ­նեն: Եվ այս ա­մե­նի ֆո­նին ԼՀԿ-ի նա­խա­ձեռ­նած հար­ցապ­նդ­ման ժա­մա­նակ իմ­քայ­լա­կան­ներն այն­պես են «դոշ տա­լիս» «ա­մե­նայն հա­յոց նա­խա­րա­րի» հա­մար, որ սկ­սում ես մտո­րել 88 ման­դա­տա­վոր­նե­րի ան­ձի երկ­վու­թյան շուրջ: Այն, որ նրանք վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հան­դեպ ստա­լի­նյան ժա­մա­նակ­նե­րին բնո­րոշ սր­բա­զան պարտ­քի ու ան­ձի պաշ­տա­մուն­քի զգա­ցում ու­նեն, նո­րու­թյուն չէ: Ե­թե Փա­շի­նյա­նը խոր­հր­դա­րա­նում է, ա­պա բո­լո­րը մեկ մար­դու նման պետք է շտա­պեն նիս­տե­րի դահ­լիճ, աշ­խա­տեն, ներս ու դուրս չա­նեն, գե­րա­զան­ցի­կի նման, ի­րար հերթ չտա­լով, հար­ցեր տան, ցույց տան, թե, իբր, օ­րու­գի­շեր տք­նում են ԱԺ-ում, գլուխ ջար­դում օ­րի­նագ­ծե­րի վրա ու, որ­պես հա­վա­տար­մու­թյան առ­հա­վատ­չյա, մի շռն­դա­լից ծա­փա­հա­րու­թյուն նվի­րում «ժո­ղո­վուրդ­նե­րի հո­րը»: Դեռ փառք տանք Աստ­ծուն, որ ծա­փա­հա­րու­թյամբ են սահ­մա­նա­փակ­վում ու խելք­նե­րին չի փչում սիմ­ֆո­նիկ «դմփ-դմփ-հու»-ն ԱԺ դահ­լի­ճում ի­րա­կա­նաց­նել: Ծա­փե­րի փուն­ջը, պարզ­վում է, միայն Փա­շի­նյա­նի հա­մար չէ, ու հե­տայ­սու ով ի­րենց «քե­ֆին» կպ­չի, ծափ են տա­լու ու այդ­պի­սով փա­կե­լու բո­լո­րի բե­րա­նը: Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին, որ բա­ցա­հայտ քա­մահ­րա­կան վե­րա­բեր­մունք ու­նի ոչ միայն քա­ղա­քա­կան օ­պո­նենտ­նե­րի ու լրագ­րող­նե­րի, այլև սե­փա­կան թի­մա­կից­նե­րի նկատ­մամբ, երևի հենց այդ վե­րա­բեր­մուն­քի հա­մար են ծա­փա­հա­րում նրա՝ ԱԺ դահ­լի­ճից դուրս մի բան, ներ­սում բո­լո­րո­վին այլ բան ա­սող թի­մա­կից­նե­րը: Թե՛ Հա­րու­թյու­նյա­նը, թե՛ մե­ծա­մաս­նու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րը, թե՛ Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա կա­բի­նե­տը օ­րե­րից մի օր իշ­խա­նու­թյուն չեն լի­նե­լու, բայց ե­րի­տա­սարդ ե­րես­փո­խան­նե­րը մինչև կյան­քի վեր­ջը կրե­լու են կոմ­կու­սա­յին ծա­փա­հա­րու­թյան ոչ պատ­վա­բեր խա­րա­նը: ՈՒ քա­նի դեռ պաշ­տա­մուն­քա­յին ե­րե­կո­նե­րի չեն ան­ցել, գու­ցե ար­ժե մտա­ծել այս հար­ցի շուրջ:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ