Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞

Նիկոլ Փաշինյան. Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞
18.09.2020 | 14:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին ֆեյսբուքյան գրառման մասին հարցին արձագանքելով, միայն կարճ զարմանք հայտնեց՝ «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»:


Երեկ իշխող կուսակցության նիստից հետո Փաշինյանը հարցերի չպատասխանեց։ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ վերջին երկու օրերին ընդդիմադիր ԲՀԿ-ի հետ լարված հարաբերությունների հարցը չի քննարկվել, քննարկվել է միայն COVID-19-ի պայմաններում տնտեսության վիճակը։ Ոչինչ չխոսեց նաև մամուլում գրվող կադրային վերադասավորումների մասին, միայն նշեց, որ գործադիրի անդամների մասնակցությամբ կուսակցական նման նոր ֆորմատի հավաքները շարունակական բնույթ կկրեն. «Նման ֆորմատը լինելու է շարունակական, ենթադրում եմ, որ առնվազն ամիսը մեկ անգամ նման հանդիպումներ տեղի կունենան, որտեղ կմասնակցեն ՔՊ-ական նախարարները, մարզպետները, պատգամավորները»:


Նիստի ավարտին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքեց լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե վարչապետի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250 հազար դոլար է ծախսվել: Բայցև չմանրամասնեց, թե ինչքան գումար է ծախսվել, քանի որ վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործընթացի մանրամասները հանդիսանում են պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն և կարգավորվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին օրենքով։


«Հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ այն գրառումը, որը նախկինում կար, արդեն իսկ կիսով չափ ջնջվում էր, թափվում էր ներկը, և խնդիր էր առաջացել թարմացնել: Բայց կրկնում եմ՝ այն ծախսերը, որ ներկայացված են, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ են», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ