Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լուկաշենկո. Բելառուսը ստիպված է փակել սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ

Լուկաշենկո. Բելառուսը ստիպված է փակել սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ
18.09.2020 | 14:09

Բելառուսը ստիպված է փակել պետական սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երեկ ելույթ ունենալով «Հանուն Բելառուսի» կանանց ֆորումում: Նա հայտնել է, որ փակում է Լիտվայի և Լեհաստանի սահմանը, ուժեղացնում է հսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է «վերականգնել Միութենական պետության ընդհանուր պաշտպանությունը»: Լուկաշենկոն կոչ է արել Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին՝ «կանգնեցնել իրենց անխելք քաղաքական գործիչներին» և թույլ չտալ, որ «պատերազմ սկսվի»:

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ