Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՔՊ-ում նոր ֆորմատ է ձևավորվել, գործադիրն ու օրենսդիրը քննարկելու են օրակարգային հարցեր

ՔՊ-ում նոր ֆորմատ է ձևավորվել, գործադիրն ու օրենսդիրը քննարկելու են օրակարգային հարցեր
18.09.2020 | 14:29

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ֆորմատ է ձևավորել, որտեղ օրենսդիր և գործադիր մարմինները քննարկում են օրակարգային հարցեր. ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Այսօրվա օրակարգային հարցը վերաբերում էր տնտեսությանը՝ կորոնավիրուսի պայմաններում» , - ասաց Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ այլ կուսակցությունների հետ հարաբերությունների մասին քննարկումներ չեն եղել։


Սիմոնյանն ասաց, թե այս ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական:

Դիտվել է՝ 1760

Մեկնաբանություններ