Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձևավորվի

Ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձևավորվի
18.09.2020 | 22:05

«Հայրենիք» կուսակցության գրասենյակում Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ։


Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել կուսակցության դիրքորոշումներին և կազմակերպչական խնդիրներին՝ կապված Հայաստանի ներքաղաքական դաշտում առողջ, ազգային ուժերի միջև համագործակցային մթնոլորտ ձևավորելուն:
Հստակեցվել են նաև «Հայրենիք»-ի հետագա անելիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցությունը համալրվում է մեծաթիվ նոր անդամներով:

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ