Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՄԱԿ անդամ երկրները կոչ են անում Բելառուսին վերջ տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմանը

ՄԱԿ անդամ երկրները կոչ են անում Բելառուսին վերջ տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմանը
20.09.2020 | 13:31

Նախօրեին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հատուկ բանաձև է ընդունել Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Փաստաթղթում նկարագրված են վերջին ամիսներին առևանգումների, արտաքսման, սեռական բռնության բազմաթիվ փաստեր։ Իրավապահ մարմինների աշխատակիցները բռնություն են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Կառույցի անդամ երկրները կոչ են արել Բելառուսի իշխանություններին «վերջ տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմանը, ձերբակալություններին», և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, լրագրողներին, որ ձերբակալվել են Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի ժամանակ:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ