Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալեքսեյ Նավալնին պատմել է իր առողջական վիճակի մասին

Ալեքսեյ Նավալնին պատմել է իր առողջական վիճակի մասին
20.09.2020 | 13:40

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որ շարունակում է բուժում ստանալ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում, պատմել է իր առողջական վիճակի մասին: Ինստագրամում նա գրել է, որ դեռևս չի կարողանում ինքնուրույն օգտվել հեռախոսից, իսկ ջուր լցնելն ու խմելը վերածվում է «ատրակցիոնի»:

Ենթադրաբար «Նովիչոկ»-ով թունավորված Կրեմլի քննադատը պատմել է, որ որոշ ժամանակ առաջ չէր ճանաչում մարդկանց և չգիտեր՝ ինչպես խոսել: Նրա խոսքերով՝ խնդիրներ դեռ շատ ունի, սակայն բժիշկները լուծել են ամենակարևորը՝ «տեխնիկապես կենդանի մարդուց» վերածել են մեկի, որ կարողանում է արագ թերթել Ինստագրամի էջերը և առանց մտածելու հասկանալ՝ որտեղ դնել «լայքեր»:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ