«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
20.09.2020 | 13:42

Սեպտեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին` շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ