Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները

Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները
20.09.2020 | 13:44

ԵՄ-ն փորձում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ, սակայն Կիպրոսը կրկին արգելափակել է։ «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում Կիպրոսը վետո է դրել:


«Նիկոսիայի նման քայլը պաշտպանում է Լուկաշենկոյի ռեժիմը»,-եվրոպացի դիվանագետի խոսքը մեջբերում է dpa գործակալությունը: Կիպրոսը բացատրում է պատժամիջոցներին դեմ արտահայտվելու իր որոշումը նրանով, որ ձգտում է հասնել պատժամիջոցների Թուրքիայի դեմ, որը հետազոտություններ է անցկացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Հունաստանի ափամերձ տարածքում:

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ