Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պուտին. Ռուսական զենքը գերազանցում է աշխարհում բոլոր զինատեսակներին

Պուտին. Ռուսական զենքը գերազանցում է աշխարհում բոլոր զինատեսակներին
20.09.2020 | 13:45

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսօր պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը տիրապետում է զենքի այնպիսի տեսակների, որոնք գերազանցում են բոլոր զինատեսակներին:

«Հիմա Ռուսաստանը մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ ունի զենքի ամենաժամանակակից տեսակները, որոնք բազմակի անգամ գերազանցում են ուժով, հզորությամբ, արագությամբ և, որ ամենակարևորն է, ճշգրտությամբ բոլոր նրանց, որոնք գոյություն ունեին և գոյություն ունեն այսօր»,- ասել է նա՝ հավելելով, որ աշխարհում դեռ ոչ ոք այդպիսի զենք չունի:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ