Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է Դարինա Սալիբա Աբի Շեդիդի հետ

Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է Դարինա Սալիբա Աբի Շեդիդի հետ
20.09.2020 | 15:21

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Բիբլոսում տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հումանիտար գիտությունների Միջազգային կենտրոն եւ հանդիպեց տնօրեն տիկին Դարինա Սալիբա Աբի Շեդիդի հետ։

Ջերմ եւ բարեկամական զրույցի ընթացքում քննարկվեցին մշակութային, կրթական եւ ֆրանկոֆոնիայի ոլորտում հետագա համագործակցության հեռանկարներ։ Զրուցակիցները մանրամասներ քննարկեցին սեպտեմբերի 21-ին Խաղաղության միջազգային օրվան նվիրված համատեղ միջոցառման վերաբերյալ, որը կեզրափակվի հայաստանյան մշակութային գործիչների եւ կոլեկտիվների մասնակցությամբ առցանց համերգային ծրագրով՝ ՀՀ Անկախության Տոնի առիթով:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ