«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 47431

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 47431
20.09.2020 | 15:40

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 277-ով՝ հասնելով 47431-ի, գրանցվել է մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 57-ով և հասել 42608-ի, իրականացվել է 3944 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 263608-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 930-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է:
Բուժվում է 3606 մարդ:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ