«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վարչապետը շնորհավորել է «Ավրորա» նախաձեռնության 5-րդ տարեդարձը

Վարչապետը շնորհավորել է «Ավրորա» նախաձեռնության 5-րդ տարեդարձը
20.09.2020 | 15:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձը.

«Ավրորան, անշուշտ, երիտասարդ նախաձեռնություն է, և համոզված եմ դեռ երկար ու արգասաբեր ճանապարհ ունի անցնելու: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ իր անուրանալի լուման է ներդնում աշխարհում մարդասիրական արժեքների սփռման և այդ ճանապարհով խաղաղության ամրապնդման գործում, իր գործունեությամբ նպաստում է մարդկության առաջընթացին և արդարության, խաղաղության ու համերաշխության սկզբունքների հաստատմանը:


«Ավրորան» իր գործունեության միջոցով նպաստում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանն աշխարհում», - ասված է ուղերձում:

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ