Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանը պատասխանել է պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ հայտարարությանը

Իրանը պատասխանել է պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ հայտարարությանը
20.09.2020 | 15:47

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ համաշխարհային հանրություն` Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարություններից հետո: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները ուժի մեջ են մտել: Կազմակերպությունում համաձայն չեն սրա հետ: Միևնույն ժամանակ, այն երկրներին, որոնք չենթարկվեն պատժամիջոցները կիրառելու «պարտավորություններին», Պոմպեոն սպառնացել է «հետևանքներով» ԱՄՆ միակողմանի գործողությունների միջոցով` արդեն իսկ առաջիկա օրերին:


«ԱՄՆ-ը սխալ կողմ է ընտրել: Թեհրանի` Վաշինգտոնին ուղղված հաղորդագրությունը թափանցիկ է. վերադառնալ համաշխարհային հանրություն, գործել ստանձնած պարտավորությունների համաձայն, դադարեցնել խռովությունը: Այս դեպքում համաշխարհային հանրությունը քեզ (Վաշինգտոնին) կընդունի», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն: Նրա խոսքերով` Պոմպեոյի «հորինված խաղաղությունը» ավելի մեծ անվտանգության չի բերի, իսկ Վաշինգտոնի համար գալիս են «ամենադառը օրերն ու ժամերը»: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանջին, մեկնաբանելով «ապօրինի և կեղծ ամերիկյան վերջնաժամկետը», ասել է, որ ԱՄՆ-ը կհայտնվի էլ ավելի մեծ մեկուսացման մեջ, եթե «լողա միջազգային հոսանքների դեմ»:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ