Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ձերբակալություններ Լոնդոնում բողոքի ցույց ժամանակ

Ձերբակալություններ Լոնդոնում բողոքի ցույց ժամանակ
20.09.2020 | 15:50

Լոնդոնում համազգային կարանտին սահմանելու և հակակորոնավիրուսային ենթադրվող պատվաստումների դեմ անցկացված բողոքի ակցիաների ժամանակ 32 մարդ է ձերբակալվել, հաղորդում է The Guardian- ը: Լոնդոնի ոստիկանության փոխանցմամբ՝ նշված անձինք ձերբակալվել են բռնության գործադրմամբ անկարգություններ կատարելու, հասարակական կարգը խախտելու, արտակարգ իրավիճակների աշխատակիցների վրա հարձակվելու և հակահամաճարակային անվտանգության կանոնները խախտելու համար: Ոստիկանությունն անցել է կոշտ միջոցների, քանի որ հարյուրավոր ցուցարարներ հրաժարվել են կատարել հավաքը դադարեցնելու հրահանգները: Ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով վիրավորներ ևս եղել են. տեղում գտնվողները նկատել են արյունոտ գլխով մի ցուցարարի, ևս մեկին էլ բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել:


Անկացված հավաքների ժամանակ արված լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ ցուցարարները կենդանի պատ են ստեղծել՝ այդկերպ դժվարացնելով հավաքը ցրելու նպատակով ոստիկանության ձեռնարկած գործողությունները, բացի այդ՝ մասնակիցներից շատերը չեն կրել անհատական պաշտպանիչ դիմակներ, ոմանք էլ պաստառներ են պարզել «Կորոնավիրուսը կեղծիք է, պատվաստանյութերը չարիք են» գրությամբ և հայտարարել, որ վիրուսի տարածման իսկական աղբյուրը բջջային կապի 5G աշտարակներն են:

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ