Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ բարձր թիվ է հաստատվել

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ բարձր թիվ է հաստատվել
20.09.2020 | 21:25

Ֆրանսիայում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսի վարակակիրների աննախադեպ բարձր թիվ՝ 13498։ Սա մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից: Ֆրանսիայում վարակակիրների ընդհանուր թիվը 442194 է, վերջին յոթ օրում միջինում հաստատվում է 9700 դեպք, մայիսի վերջին սահմանափակումների թուլացումից երկու շաբաթ անց վարակակիրների օրական ցուցանիշը 272 էր: Մինչ օրս Ֆրանսիայում համաճարակի հետևանքով մահացել է 31274 մարդ: Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 31 միլիոնի շեմը, մահացության ցուցանիշը 962 000 է: ԱՀԿ կանխատեսումների համաձայն` Եվրոպայում համաճարակի երկրորդ ալիքով պայմանավորված վարակի տարածմանը զուգահեռ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կարող է աճել նաև մահերի թիվը: «Իրավիճակը բարդանում է, հոկտեմբերին և նոյեմբերին մենք կտեսնենք ավելի բարձր մահացություն»,- անցած շաբաթ հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կրյուգեն:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ