Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հասան Ռուհանի. Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման

Հասան Ռուհանի. Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման
20.09.2020 | 21:27

Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու փորձերը տապալվել են՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: «Այսօր հիշարժան օր է մեր դիվանագիտության պատմության մեջ: ԱՄՆ-ը, լինելով երկիր, որն իր շահերն առաջ է տանում ուժով, մոտ 2.5 տարում լուրջ ջանքեր է գործադրել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար, մի գործընթաց, որը վերջին ամիսներին հանգել է անխուսափելի տապալման»,- ասել է Ռուհանին՝ ելույթ ունենալով իրանական հեռուստատեսությամբ: Նրա խոսքով՝ միջուկային ծրագրի գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը փորձել է աշխարհը միավորել «Իրանի դեմ կոալիցիայում»՝ իր կողմը քաշելով Եվրամիությանը, Թեհրանին այնպիսի քայլերի հրահրելով, որոնք հետագայում կկարողանար օգտագործել միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ վերականգնելու համար: Ռուհանի կարծիքով՝ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի հայտարարել է, որ ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ նորից ուժի մեջ են մտել, իսկ համաշխարհային կազմակերպությունում համաձայն չեն դրա հետ:


Եվրոպական երկրները չեն աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների հարցում: Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մերժել են ԱՄՆ-ի` սեպտեմբերի 20-ից հետո Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու առաջարկը:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ