ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Եֆրեմովի գործով զբաղված ադրբեջանցի փաստաբան Փաշաևին մեկ տարով զրկել են փաստաբանի կարգավիճակից

Եֆրեմովի գործով զբաղված ադրբեջանցի փաստաբան Փաշաևին մեկ տարով զրկել են փաստաբանի կարգավիճակից
20.09.2020 | 21:28

Հյուսիսային Օսիայի փաստաբանական պալատի խորհուրդն ադրբեջանցի փաստաբան Էլման Փաշաևին զրկել է փաստաբանի կարգավիճակից՝ ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ փաստաբանների դաշնային պալատի մամուլի ծառայությունից։

«Սեպտեմբերի 18-ին Հյուսիսային Օսիայի Հանրապետության փաստաբանական պալատի խորհուրդը, հերթական նիստում քննարկելով ՀՕՀ փաստաբանական պալատի որակավորման հանձնաժողովի ՝ փաստաբան է.Մ. Փաշաևի գործողություններում կարգապահական զանցանքի մասին եզրակացությունը, որոշում է կայացրել նրան զրկել փաստաբանի կարգավիճակից»,- հայտնել են մամուլի ծառայությունում։ Հյուսիսային Օսիայի փաստաբանական պալատի ղեկավար Մարկ Գագլոևը հստակեցրել է, որ Փաշաևը փաստաբանի կարգավիճակից զրկվել է 1 տարի ժամկետով։ ՌԴ փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն Փաշաևին փաստաբանի կարգավիճակից զրկելու որոշումը խելամիտ է անվանել՝ չբացառելով, որ խափանման միջոցի ընտրության որոշումը կարող է պայմանավորված լինել նաև այդ հարցի վերաբերյալ ՌԴ արդարադատության նախարարության վճռականությամբ։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ արդարադատության նախարարությունը երկրի փաստաբանների պալատների տարածաշրջանային բաժանմունքներ է ներկայացրել հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովի գործով զբաղված Ալեքսանդր Դոբրովինսկիի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ադրբեջանցի փաստաբան Էլման Փաշաևին փաստաբանի կարգավիճակից զրկելու մասին առաջարկները:
«Հայտարարությունները պարունակում են փաստաբանական գործունեության և փաստաբանների մասնագիտական էթիկայի օրենսգրքի խախտումների նշաններ, փաստաբանի մասնագիտության կանոնների հանդեպ արհամարհական վերաբերմունք»,-նշվում էր գերատեսչության հայտարարության մեջ:


Փաշաևը պաշտպանում էր Եֆրեմովին Մոսկվայում մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի գործում, որի ընթացքում զոհվել է Սերգեյ Զախարովը: Փաստաբանն ապարդյուն փորձել է ապացուցել, որ մեքենան վարել է ոչ թե դերասանը, այլ մեկ ուրիշը: Դոբրովինսկին ներկայացնում էր տուժածների շահերը: Երկու կողմերն էլ իրենց թույլ են տվել ոչ միանշանակ կարծիքներ և մեկնաբանություններ: Արդյունքում դատարանը դերասանին դատապարտել է ութ տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում:

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ