Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էմանուել Մակրոնի վարկանիշը կրկին աճում է

Էմանուել Մակրոնի վարկանիշը կրկին աճում է
20.09.2020 | 21:29

Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը սեպտեմբերին աճել է՝ հասնելով 38% դրական գնահատականների՝ Le Figaro-ն, որը վկայակոչել է Ifop-ի հարցումը:


Սեպտեմբերին նախագահի գործողություններից գոհունակության մակարդակը 36%-ից հասել է 38%-ի: Դժգոհության մակարդակը 63%-ից ընկել է 62%-ի: Le Figaro-ն նշում է, որ չնայած բացասական հաշվեկշռին, Ելիսեյան պալատում պաշտոնավարման այս փուլում Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը 15 միավորով գերազանցում է իր նախորդի՝ Ֆրանսուա Օլանդի (23%) ժողովրդականությանը՝ իշխանության նույն ժամանակահատվածի հետ համեմամատած, և վեց կետով՝ Նիկոլա Սարկոզիին (32%): Հարցումը, վարչապետ Ժան Կաստեկի գործողությունների հետ կապված, ժողովրդականության անկում է արձանագրել:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ