Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գիտնականներն ապացուցել են ուլտրամանուշակի COVID-19-ը ոչնչացնելու ունակությունը

Գիտնականներն ապացուցել են ուլտրամանուշակի COVID-19-ը ոչնչացնելու ունակությունը
20.09.2020 | 21:32

Հիրոսիմայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ վարակված մակերեսի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների 30 վայրկյանանոց ազդեցությունը ոչնչացնում է կորոնավիրուսները: Մահանում է 99.7 տոկոսը: Հետազոտության արդյունքները հրապարակել է American Journal of Infection Control-ը: Ալիքի երկարությունը պետք է հավասար լինի 222Նմ-ի: Այդ դեպքում այն չի թափանցում մաշկի տակ և չի վնասում կենդանի բջիջները: Այս հայտնագործությունը թույլ կտա փոխել հիվանդանոցներում տարածքների ախտահանման ձևը: Այժմ հնարավոր է օգտագործել պակաս հզորությամբ լամպեր և միացնել նաև մարդկանց ներկայությամբ:

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ