Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արմեն Սարգսյան. Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս

Արմեն Սարգսյան. Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս
21.09.2020 | 13:41

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ մեր կարևորագույն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
1991-ի սեպտեմբերի 21-ին, միասնաբար և վստահ «այո» ասացինք անկախությանը։
Այն երազանքները, որ ունեինք անկախության ձգտելիս և անկախություն հռչակելիս, իրականություն են ի դեմս մեր անկախ պետականության։ Սակայն այս ճանապարհը շարունակվում է: Մեզ համար, որպես ժողովուրդ ու պետություն, շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։ Դրա համար պետք է ունենանք հստակ տեսլական, իրականանալի ծրագիր, հաստատուն կամք։ Ապագան ծնվում է սրանցից բխող որոշումների ու ջանքերի, մեր մտածողության ու գիտակցության, մեր աշխատանքի հանրագումարում՝ հենվելով մեր ազգային ու բարոյական արժեքների, մեր պատմության, մեր ժառանգության վրա:


Միայն իր անցյալն ու ավանդույթները, մշակույթն ու լեզուն չմոռացող և գնահատող, առաջ նայող և ժամանակը զգացող անհատը, հասարակությունը, ժողովուրդը կարող են զարգացնել ինչպես իրենց հոգևոր ու նյութական, այնպես էլ իրական և վիրտուալ աշխարհը»։
«Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս, պատասխանատու լինելու, պատասխանատվություն ստանձնելու մեր կարողությունից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր բարությունից ու հանդուրժողականությունից։
Պետք է համախմբվենք։ Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքն ու պատկերացումները։


Անկախության օրը պետք է լինի մեր համազգային միասնության խորհրդանիշը:
Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, որպես մեր ազգային իղձերի առանցք և հիմնասյուն։
Խաղաղություն ու բարեկեցություն մեր Հայրենիքին և ժողովրդին»:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ