Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մայք Պոմպեո. Մենք հավատարիմ ենք Լեռային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելու մեր հանձնառությանը

Մայք Պոմպեո. Մենք հավատարիմ ենք Լեռային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելու մեր հանձնառությանը
21.09.2020 | 13:43

ԱՄՆ-ի անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, որը նշանավորում է անկախության հռչակումն ու Խորհրդային Միության կազմից դուրս գալը, ասված է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի շնորհավորական ուղերձում՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ:

«ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել երկկողմ գործընկերությունը՝ ամրապնդելու մեր ժողովուրդների կապերը, որոնք խարսխվում են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության ու բարեկեցության ցանկությունների շուրջ։ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի շարունակական հանձնառությունն ուղղված իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատական համակարգի ձևավորմանը և տնտեսական ու ներդրումային հնարավորությունների մեծացմանը։ Մենք գովելի ենք համարում թափանցիկության, պատշաճ դատական ընթացակարգերի և քաղաքացիների հաշվետվողականության մեծացման ճանապարհով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի ընթացիկ ջանքերը և կշարունակենք աջակցել Ձեզ այդ աշխատանքներում։ Մենք նաև հավատարիմ ենք մնում Լեռային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելու մեր հանձնառությանը և կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ներքո։
Այս տարի նոր կորոնավիրուսի հետևանքով աշխարհի առաջ նոր մարտահրավերներ ծառացան, սակայն հպարտ ենք, որ համավարակի դեմ պայքարին միտված մեր սերտ համագործակցությունը հանգեցրեց մեր ժողովուրդների գործակցության առավել ամրապնդմանը։


Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, ազատություն ու բարեկեցություն», - ասված է ուղերձում:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ