Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զոհրաբ Մնացականյան. Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասով մեր կողմից հստակություն կա

Զոհրաբ Մնացականյան. Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասով մեր կողմից հստակություն կա
21.09.2020 | 13:47

Հայաստանը հետևողական է եղել իր մոտեցումներում՝ խաղաղ գործընթացի վերաբերյալ: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով: Ասում ենք այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախը հզոր են՝ պաշտպանելու իրենց շահերը, սահմանները: Մենք մնում ենք խաղաղ կարգավորմանը հավատարիմ, Եռաբլուրում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ առանց նախապայմանների բանակցությունների վերադառնալու կոչին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայկական կողմը խաղաղ ու բանակցային գործընթացը շարունակելու վճռականությունը չի նվազել: Կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, հստակություն կլինի, մենք կհայտարարենք», - ասաց նա: Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու վերաբերյալ նախարարը նշեց, որ մեր կողմից հստակություն կա: «Մենք հիմա խորհրդակցում ենք, խոսում ենք համանախագահների հետ, կապի մեջ ենք, աշխատում ենք», - ասաց նա: Ալիևի հայտարարությունը, թե հայկական կողմը ձախողել է բանակցությունները, Մնացականյանն ասաց, որ որևէ կերպ չի կարող մեկնաբանել:

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ