Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ կսահմանվեն Իրանին զենք վաճառող երկրների, կազմակերպությունների ու քաղաքական գործիչների նկատմամբ

Թրամփը ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ կսահմանվեն Իրանին զենք վաճառող երկրների, կազմակերպությունների ու քաղաքական գործիչների նկատմամբ
22.09.2020 | 16:15

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որ պատժամիջոցներ սահմանվեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Իրանին զենք և զինամթերք վաճառելու հետ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը:

«Այսօր նախագահը վճռական քայլեր է ձեռնարկել միջուկային տեխնոլոգիաներին, բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներին և սովորական զենքերին Իրանի հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ»,-նշել է Օ'Բրայենը՝ խոսելով Թրամփի ստորագրած հրամանի մասին: Իրանին զենք և զինամթերք մատակարարելու պատճառով պատժամիջոցների ցանկում հայտնված առաջին անձանցից մեկը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն է: Պատժամիջոցների ցանկում են ներառվել նաև Իրանի պաշտպանության նախարարությունն ամբողջությամբ և մի քանի քաղաքացիական մասնագետներ, որ կապված են Իրանի կողմից ուրանի հարստացման ծրագրերի հետ:

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ