Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է Դաժու Յանգի հետ

Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է Դաժու Յանգի հետ
22.09.2020 | 22:15

Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով ՀԱԷԿ նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին և անվտանգության բարձրացմանը: Կողմերը գոհունակություն են հայտնել ԱՄԷԳ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքից: Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի միջոցով Հայաստանում ատոմային էներգետիկայի բնագավառում մասնագիտական ներուժի զարգացման, կադրերի վերապատրաստման հետ կապված հարցերին։

Դիտվել է՝ 2320

Մեկնաբանություններ