Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արցախի ԱԳՆ. Շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը

Արցախի ԱԳՆ. Շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը
23.09.2020 | 13:07

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս «Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն», ասված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ: Արցախի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեսաձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, հնչեցրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «ադրբեջանական կողմի անհիմն ենթադրությունները, որոնք նախկինում հերքվել են»։

ՄԱԿ-ում ելույթին նախորդել էր սեպտեմբերի 19-ին «Ապշերոն» նավթի հանքավայրում Ադրբեջանի նախագահի հարցազրույցը։ Արցախի ԱԳՆ-ն շեշտել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելու, «լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը խոչընդոտելու, Արցախի և Հայաստանի դեմ տարածքային պահանջներն արդարացնելու նպատակով միջազգային իրավունքի նորմերը կանխակալ մեկնաբանելու և նոր ագրեսիա սանձազերծելու իրավունք» վերապահելու Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պրակտիկան հակամարտության կարգավորման գործընթացը հասցրել է այն իրավիճակին, որում այժմ գտնվում է և որը Բաքվին որևէ լրացուցիչ քաղաքական դիվիդենտ չապահովեց: «Ակնհայտ է, որ, զրկվելով իր հիմնական գործիքից, այն է՝ սպառնալիքի և ուժային ճնշման միջոցով հասնել միակողմանի զիջումների, Բաքուն իր հարմարավետության գոտուց դուրս է հայտնվել և փորձում է վերադառնալ այն իրավիճակին, որին ընտելացել է՝ ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը՝ ուղղված ոչ միայն հայկական երկու կողմերի, այլև ընդհանրապես կարգավորման գործընթացի դեմ։ Եթե ադրբեջանական իշխանություններն իրոք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմամբ, նրանք պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, ճանաչեն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը և նստեն բանակցային սեղանի շուրջ՝ իրենց իսկ կողմից սանձազերծված զինված հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով», - ասված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ