Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՄ գագաթաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով

ԵՄ գագաթաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով
23.09.2020 | 13:08

ԵՄ գագաթաժողովը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների և ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված հարցերը, հետաձգվել է մեկ շաբաթով՝ COVID-19-ի պատճառով: Սեպտեմբերի 24-25-ը ծրագրված գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 1-2-ը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի ինքնամեկուսացման պատճառով, որ շփվել է կորոնավիրուսով վարակված անվտանգության աշխատակցի հետ:


Գագաթաժողովում կքննարկվեն նաև Brexit-ի բանակցությունները, կլիմայի փոփոխության հարցեր, Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ