Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը, Մերկելն ու ԵԽ նախագահը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը

Էրդողանը, Մերկելն ու ԵԽ նախագահը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը
23.09.2020 | 13:38

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ: Եռակողմ հանդիպումը եղել է տեսակոնֆերանսի ձևաչափով, գրում է «Անադոլու» գործակալությունը: Կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները:


Բանակցությունների ընթացքում ընդգծվել է Աթենքի և Անկարայի պատրաստակամությունը Միջերկրական ծովի արևելքում լարվածության նվազեցմանն ուղղված նախնական բանակցություններ սկսելու վերաբերյալ:
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանային խորհրդաժողովը, որին կմասնակցեն բոլոր կողմերը` ներառյալ կիպրոսցի թուրքերը, կավարտվի կառուցողական որոշումների ընդունմամբ:

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ