Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իշխանությունները չունեն Հայաստանում միջուկային էներգետիկայի երկարաժամկետ զարգացման ռազմավարություն

Իշխանությունները չունեն Հայաստանում միջուկային էներգետիկայի երկարաժամկետ զարգացման ռազմավարություն
23.09.2020 | 13:40

«Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026-ից հետո): Այս մասին նախօրեին տեղեկացրին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի մամուլի ծառայությունից: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել են 2020-ին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021-ին սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը։


Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ռիսկեր չի տեսնում շահագործման ժամկետների երկրորդ երկարացման մեջ։ Նրա խոսքով՝ հայկական ԱԷԿ-ն արդեն շահագործվում է մոտ 40 տարի, մինչդեռ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային, այդ թվում՝ հետխորհրդային որոշ երկրների փորձը, ատոմակայանների շահագործման ժամկետը հաճախ գերազանցում է 50 տարին: Ավելին՝ անհրաժեշտ մոդեռնիզացման աշխատանքների անցկացման պայմաններում կայանների կյանքը երկարացվում է մինչև 60 տարի:
«Նշեմ նաև, որ ԱՄՆ Վիրջինիայի նահանգում ԱԷԿ-ի շահագործումն առաջարկվում է երկարացնել մինչև 80 տարի: Հաշվի առնելով այս փորձը, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական ու անվտանգային բնութագիրը, կայանում անցկացվող մասշտաբային վերազինման աշխատանքները՝ կարող ենք գալ այն եզրահանգման, որ դրա շահագործումը հնարավոր է երկարաձգել նաև 2026 թ.-ից հետո՝ առնվազն 10 տարով: Ու այս առումով վերջերս Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության ու «Ռոսատոմի» միջև տեղի ունեցած քննարկումները ես համարում եմ անհրաժեշտ ու հեռանկարային: Չնայած նրան, որ ամիսներ առաջ հայկական կողմը հրաժարվեց ռուսական վարկի մնացորդից, այնուամենայնիվ, «Ռոսատոմը» շարունակում է մնալ կայանի մոդեռնիզացման գլխավոր կապալառու, ինչը միանգամայն ողջունելի է՝ հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի կառավարման ու անվտանգության ապահովման մեթոդաբանությունն ու ավանդույթները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը։ Փորձագետի խոսքով՝ բազային խնդիրը շարունակում է մնալ Հայաստանում միջուկային էներգետիկայի երկարաժամկետ զարգացման ռազմավարության բացակայությունը: «Այսօր կարող ենք վստահորեն ասել, որ իշխանությունները չունեն այս ոլորտի զարգացման հստակ սցենար, իսկ ֆինանսական միջոցների որոնման մասին խոսակցություններն առ ոչինչ են, քանի որ չկա հստակ պատկերացում, թե ինչ հզորության ԱԷԿ է մեզ անհրաժեշտ: Այս հարցի շուրջ հստակություն չկա ոչ Էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ, ոչ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Թեև, դատելով իշխանության հռետորաբանությունից, կարող ենք գալ այն եզրահանգման, որ կա որոշում մոդուլային կայանի կառուցման վերաբերյալ, ինչը ես կարող եմ որակել որպես փակուղային մոտեցում: Նախ՝ մոդուլային կայաններն ունեն փոքր հզորություն՝ 100-200 ՄՎտ, մյուս կողմից՝ դրանք օգտագործվում են որպես ռեզերվային հզորություններ, ինչի անհրաժեշտությունը Հայաստանը չունի: Կարծում եմ՝ մոդուլային կայանի կառուցումը կնշանակի կնքել Հայաստանում միջուկային էներգետիկայի մահկանացուն՝ հրաժարվելով տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակից: Մենք ունենք էլեկտրաէներգիայի կայուն արտահանման սկզբունքի վրա խարսխված էներգահամակարգ, իսկ այդ կայունությունն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են կոնվենցիոնալ հզորություններ, այդ թվում՝ միջուկային: Ուստի արդեն այսօր, ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու հետ մեկտեղ, անհրաժեշտ է մշակել նոր էներգաբլոկի կառուցման նախագիծը, որն իր հզորությամբ համարժեք կլինի ներկայիս կայանի հզորությանը»,- ընդգծեց Դավթյանը:

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ