Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսական ԱԷՐՈՖԼՈՏ ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է ԳԻՇԱՏԻՉ գներ

Ռուսական ԱԷՐՈՖԼՈՏ ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է ԳԻՇԱՏԻՉ գներ
23.09.2020 | 13:42

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքում գրել է.

«Վերջին 2-3 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ռուսական ԱԷՐՈՖԼՈՏ ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է ԳԻՇԱՏԻՉ գներ: ՖԲ օգտատերերը կցել էին ֆոտոներ, մի ուղղությամբ մինչև 357.000 ՀՀ դրամ արժողությամբ… Տեղեկացնում եմ, որ դա տեղի է ունենում ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության պատճառով:


Տեղեկացնեմ նաև, որ միջազգային կարգավորումները նախատեսում են այսպիսի իրավիճակ, մեծ ընկերությունների կողմից ամբողջ շուկան, կամ նրա մի սեգմենտը մոնոպոլիզացնելուն ուղղված քայլերի դեպքում: Եվ առաջարկում են համապատասխան գործառույթներ` երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշաժի իրավունքը պահպանելու:
Ստորև ներկայացնում եմ ICAO doc. 9626-ի 4.3 գլխից մի հատված, որը կոչվում է «ԳԻՇԱՏԻՉ ԳՆԵՐ» (էջ 140):
Տարիֆների կարգավորմանն է նվիրված նաև մի ամբողջ փաստաթուղթ ICAO doc. 9587.
Ավելացնեմ, որ գները ԳԻՇԱՏԻՉ լինում են ոչ միայն իրենց թանկությամբ, այլ նաև էժանությամբ: Վերջինս օտագործվում է մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար: Բայց դրանից որևէ երկրի` օդային տեղափոխումների տարիֆների կարգավորման իրավունքները , և սեփական շուկան կարգավորելու պարտականությունները չեն նվազում:
Այսպիսի դեպքերում ՀՀ Ավիացիոն իշխանությունները (եթե նրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս ՎՌՆԴԵԼ գիշատիչին և արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք: Ինչպես դա արեց հարևան Վրաստանը:
Իրենց անելիքն ունեն նաև ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Բայց գլխավոր գործողն այստեղ պետք է լինի ՔԱԿ-ը»:

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ