Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

2019-ին թուրքական թերթերում ատելության խոսքի թիրախ ամենից շատ հայերն են դարձել

2019-ին թուրքական թերթերում ատելության խոսքի թիրախ ամենից շատ հայերն են դարձել
23.09.2020 | 21:02

Հրապարակվել են «Հրանտ Դինք» հիմնադրամի հովանու ներքո իրականացված «Ատելության խոսքը մեդիայում» ուսումնասիրության արդյունքները: Հետազոտության շրջանակում քննվել են 2019-ին Թուրքիայում լույս տեսած համապետական և 500 տեղական թերթեր:

Անցած տարի ազգային, էթնիկ և կրոնական տարբեր խմբերի թիրախավորող օրական 17, ընդհանուր առմամբ՝ 4364 սյունակ և հոդված է արձանագրվել: Այդ հրապարակումներում 80 տարբեր խմբերի հասցեին 5515 ատելության խոսք է հայտնաբերվել: Ամենից շատ թիրախավորվել են հայերը՝ 803 հրապարակում: Առաջին եռյակում են նաև սիրիացիները՝ 760, և հույները՝ 754 արձանագրում: Ատելության խոսք ամենաշատը հանդիպել է Yeni Akit, Yeniçağ Diriliş Postası թերթերի հրապարակումներում: Գրավոր մամուլում ատելության խոսքի աճ է գրանցվել ներքին և արտաքին քաղաքական մի շարք իրադարձություններին զուգահեռ: Հայերի պարագայում այդպիսի խթանիչ իրադարձություններից են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ցեղասպանության թեմայի շոշափումը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ղեկավար օղակներում:

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ