Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարիա Զախարովա. Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքները, այդ թվում, տարածքներն ազատելու հարցեր

Մարիա Զախարովա. Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքները, այդ թվում, տարածքներն ազատելու հարցեր
23.09.2020 | 21:07

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության կողմից ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը մեջբերելու ճշգրտությունը:

«Ինչ վերաբերում է նախարարի խոսքերի մեջբերման ճիշտ լինելուն, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և, սկզբունքորեն, այս հարցերն ուղղել այն աղբյուրներին, որտեղից ստացվել է այս տեղեկատվությունը: Հետևաբար, դրա վրա ես նույնիսկ կանգ չեմ առնելու: Դուք քաջատեղյակ եք մեր դիրքորոշմանն այս հարցի շուրջ, և մեծ խնդրանք ունենք՝ առաջնորդվեք դրանով, այլ ոչ թե տարատեսակ մեկնաբանություններով, որոնք ռուսական կողմը չի անում», - հայտարարել է Զախարովան: Ղարաբաղյան կարգավորման մասին Մարիա Զախարովան հայտարարել է, որ այսօր ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախկինում հնչեցված հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային հարցերի լուծումը, դրա շուրջ տարածքների ազատումը»:
Ավելի վաղ Aysor.am-ը դիմել է ՌԴ ԱԳՆ, խնդրելով մեկնաբանել Լավրովի հայտարարության մեջբերման հավաստիությունը: Պարզաբանում ստանալու համար Aysor.am-ը դիմել էր նաև ՀՀ ԱԳՆ, որտեղից պատասխանել էին. «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»: Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խանգարում են հակամարտության կարգավորմանը, և Ռուսաստանը կողմ է հինգ օկուպացված շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում և տրանսպորտային-կոմունիկացիոն համակարգերի վերականգնմանը»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում Լավրովի և Գաֆարովայի հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում նշված է, որ «կողմերի ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանային անվտանգության հարցը, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու հեռանկարները»:

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ