Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Աշոտյան. Գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին

Արմեն Աշոտյան. Գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին
23.09.2020 | 21:09

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ Էրդողանը ՄԱԿ-ում Հայաստանին մեղադրել է խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ։ «Հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա հարձակում գործած Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է»,- հայտարարել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։


Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք տարածաշրջանում ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի որոշումների հիման վրա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման կողմնակից են։ Քանի որ պարզվեց, որ մեր ԱԳ նախարարը հուզվում է նման հայտարարություններից, իսկ վարչապետը զբաղված է հեքիաթների նոր ժողովածուով, ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»:

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ