Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արևիկ Պետրոսյան. ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում

Արևիկ Պետրոսյան. ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում
24.09.2020 | 22:46

ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն ասաց, թե կրկին բարձրացվել է լրատվամիջոցների՝ նիստին մասնակցելու հարցը։ «Հարցը կրկին բարձրացրեց Վահե Գրիգորյանը, և իր իսկ կողմից բարձրացված հարցը հետ վերցվեց, որովհետև երեկ արդեն հարցին բավական մանրամասն անդրադարձ կատարվել էր», - ասաց Արևիկ Պետրոսյանը։

Նա ասաց, թե նախօրեին իր բարձրարցրած հարցադրումն այն է եղել, որ բոլոր լրատվամիջոցները, որոնք ցանկություն ունենան, պետք է մասնակցություն ունենան և որևէ սահմափակում չպետք է լինի։ «Առաջարկ եղել է, որ եթե այդ հնարավորությունը պետք է տանք, պետք է տանք բոլոր լրատվամիջոցներին։ Քանի որ մեր նիստերի մեծ դահլիճը վերանորոգվում է, այս պահին նաև պետք է քննարկման առարկա դարձվի աշխատակարգային նիստն այլ վայրում անցկացնելու հարցը, որպեսզի բոլոր լրատվամիջոցները մասնակցելու հնարավորություն ունենան։ Պարոն Գրիգորյանը ևս գտավ, որ այո, կա խնդիր` լրատվության բոլոր միջոցների հավասար մասնակցությունն ապահովվելու հետ կապված, իր առաջարկությունը հետ վերցրեց» , - ասաց Արևիկ Պետրոսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ՍԴ նախագահ ընտրվելու համար եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում։

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ