Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԺ նախագահները

Հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԺ նախագահները
24.09.2020 | 22:47

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Արցախի Հանրապետության Աժ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ:


Արարատ Միրզոյանն իր անկեղծ գոհունակությունն է հայտնել նման ձևաչափով հանդիպման համար՝ մասնավորապես, և երկու խորհրդարանների միջև շփումների պարբերականության համար՝ առհասարակ: ՀՀ Աժ նախագահը նշել է, որ այս ձևաչափը կարող է նոր հարթակ դառնալ խմբակցությունների և հանձնաժողովների միջև՝ ավելի կոնկրետ ու թեմատիկ քննարկումների և շփումների համար, ինչը կօգնի լրացնել մեր մեծ համազգային օրակարգը, որը ժամանակի հրամայականով պարբերաբար վերանայելու, տարբեր ուղղություններով բարեփոխումներ իրականացնելու, փոփոխվող մարտահրավերների համար նոր լուծումներ գտնելու, մոտեցումները վերաքննելու ու վերահաստատելու անհրաժեշտություն է առաջանում:


Արցախի Աժ նախագահը նշել է, որ երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի մեկնարկը հաջող է տրված և հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ՀՀ Աժ-ի հետ համագործակցության արդյունքում կհաջողվի նոր որակ հաղորդել Արցախի խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը: Այս համատեքստում նա կարևորել է փոխայցելությունները ԱԺ նախագահների, խմբակցությունների, հանձնաժողովների մակարդակով:
Հայաստանի և Արցախի խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ այցի նախաձեռնության համար և շեշտել, որ այս ձևաչափն իր ուրույն տեղը կզբաղեցնի համատեղ աշխատանքներում՝ էլ ավելի մեծացնելով օրակարգերի ներդաշնակեցման հնարավորությունն ու փոխգործակցությունը:


«Մեր առանձնազրույցին զուգահեռ՝ այս պահին հանդիպումներ են ընթանում նաև խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների միջև, և պետք է փաստեմ, որ այն բովանդակությունը, որը փորձում ենք դնել այս հանդիպումների մեջ, իսկապես աննախադեպ է և պետք է շարունակենք նույն ոճով»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Արթուր Թովմասյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ չկա Արցախի Հանրապետության կողմից առաջարկված մի նախագիծ կամ հարց, որը լուծում չստանա ՀՀ-ի իշխանությունների կողմից:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ