Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդվարդ Հովհաննիսյան. 8 ամսվա կտրվածքով կա մոտ 49 մլրդ դրամի պակաս հարկային հավաքագրում

Էդվարդ Հովհաննիսյան. 8 ամսվա կտրվածքով կա մոտ 49 մլրդ դրամի պակաս հարկային հավաքագրում
24.09.2020 | 22:49

ՊԵԿ պարգևավճարները շատ համահունչ են ու ճիշտ են գնահատված յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքով՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։


Հարցին՝ եթե պարգևավճարներ չտրվեն, լավ չե՞ն աշխատելու ՊԵԿ աշխատակիցները, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այսօր միայն աշխատավարձով աշխատակիցներին պահելը բավարար չէ ՊԵԿ աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար»։ Հարցին, թե հարկային հավաքագրումները որքան պակաս կլինեն նախատեսվածից և այդ առումով ինչ մտահոգություններ կան, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ դեռ վաղ է խոսել տարբերության մասին, առաջիկայում կամփոփեն երրորդ եռամսյակը։ «Ինն ամիսների վերաբերյալ կներկայացնենք հաշվետվություն, կանդրադառնանք նաև հավաքագրումներին, ընդհանուր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետևանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո ու կառավարելի է»,- ասաց նա և հայտնեց, որ 8 ամսվա կտրվածքով ունեն 49 միլիարդ դրամի պակաս հավաքագրում։ «Տարբերությունը, ենթադրում ենք, որ գնալով կաճի, քանի որ 49 միլիարդ դրամի տարբերությունը 2019-ի համեմատելի ժամանակաշրջանի ու 2020-ի միջև բացասական տարբերությունն է»,- ասաց նա։

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ