Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բելառուսի ԱԳՆ. Մենք Լուկաշենկոյի լեգիտիմության ճանաչման կարիք չունենք

Բելառուսի ԱԳՆ. Մենք Լուկաշենկոյի լեգիտիմության ճանաչման կարիք չունենք
24.09.2020 | 22:50

Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքի որոշ երկրների՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինական լինելը կասկածի տակ դնելու ձգտումը չի արտահայտում միջազգային հանրության մեծամասնության կարծիքը: ԱԳՆ-ն ընդգծել է, որ այլ երկրների «ներքին գործերին միջամտելու արգելքը միջազգային իրավունքի հիմնաքարերից մեկն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածում»:

«Բելառուս ժողովուրդը չի սպասում ինքնակոչ «օրինականացնողների» կողմից իր իշխանության «օրինականացմանը»: Այս հարցը հորինված ու արհեստական է: Արևմուտքի որոշ երկրների՝ պետության ղեկավարի օրինականությունը կասկածի տակ դնելու ձգտումը որևէ կերպ չի արտահայտում միջազգային հանրության մեծամասնության կարծիքը»,- շեշտել է ԱԳՆ-ն: Նախարարությունից ընդգծել են, որ «հատուկ ուշադրության է արժանի Ուկրաինայի վարքագիծը, քանի որ այնտեղ արդեն չեն էլ փորձում թաքցնել, որ չեն կարողանում որոշում կայացնել իրենց արտաքին քաղաքական հարցերի շուրջ և չեն դադարում «առաջադեմ» հայտարարություններ անել հենց Բելառուսի ներքին քաղաքական իրավիճակի շուրջ: Մեկ անգամ ընգծվել է, որ «Բելառուսն այլ պետությունների ներքին քաղաքական հարցերին խառնվելու մտադրություն երբևէ չի ունեցել և չունի»:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ